Նորություններ
Պետական միջոցներով միջին նորոգման է ենթարկվում Սեւան-Մարտունի Գետափ միջպետական ճանապարհի 25,5 կիլոմետրանոց հատվածը
11.08.2020

Օգոստոսի առաջին օրերից Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս-Հայրավանք հատվածի 25,5 կիլոմետրանոց ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները: ԻնչպեստեղեկացրեցԳեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 1 միլիարդ 510 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 944 միլիոն 990 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲՊրոյեկտ»կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գոյություն ունեցող ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի եւ միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում:Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: : «Ասֆալտբետոնյավերինշերտիտեղադրումըկկազմի 226 հազար 757 քառակուսիմետր: Եվս 1611 քառակուսի մետր մակերես կասֆալտապատվի մուտքերում եւ իջատեղերում:Միջին նորոգման ենթարկվող ճանապարհահատվածի ողջ երկարությամբ կտեղադրվեն ճանապարհային երթեւեկության նշաններ, կկատարվի գծանշում:Ճանապարհաշինական հեևրթական խոշոր ծրագրի իրականացումը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի, քանի որ այն մեր մարզը կապում է մի կողմից Իրանի Հանրապետության, մյուս կողմից՝ Արցախի հետ: Ֆրեզման ու հեռացման ենթակա ասֆալտբետոնյա հին շերտը, մոտ 10 հազար խորանարդ մետր ծավալով, կտրամադրվի համայնքներին՝ երկրորդական փողոցներում հարթեցման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը: