Նորություններ
Գեղարքունիքի մարզում մեկնարկել են դասագրքերի ներկրման աշխատանքները
22.07.2020

Հուլիսի 22-ին դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից ախտահանվեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների դասագրքերի պահեստ հանդիսացող տարածքը, որը գտնվում է Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում: Ախտահանման աշխատանքներից հետո, մինչև օգոստոսի 4-ը, տեղի կունենա մարզի հանրակրթական դպրոցների համար անհրաժեշտ դասագրքերի ներկրումը, իսկ օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզպետարանի վերահսկողությամբ, կիրականացվի հանրակրթական դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա համար անհրաժեշտ դասագրքերի բաշխման գործընթացը: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ՝ ներկրված դասագրքերի համար նախատեսված պահեստն ապահովված է ախտահանիչ նյութերով, ջերմաչափով և դիմաներով, որոնք կարող են օգտագործվել դասագրքերի բաշխման ընթացքում: