Նորություններ
Մարզի բուժհաստատություններին բաժանվել է աջակցության հերթական խմբաքանակը
21.07.2020

Նախորդ շաբաթվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի բոլոր բուժհաստատությունները ստացել են օգնության հերթական խմբաքանակը՝ համավարակի դեմ պայքարի միջոցառումներն ավելի անվտանգ միջավայրում կազմակերպելու համար: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով մարզի բուժհաստատություններին հատկացվել է անհատական պաշտպանիչ միջոցներ: