Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մաքենիսում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց

15.07.2020

Գեղարքունիքի մարզի Մաքենիս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի խմելու ջրատարի արտաքին ցանց՝ շուրջ 1,5 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 13 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 9 միլիոն 100 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 3 միլիոն 900 հազար դրամը՝ Մաքենիսի համայնքապետարանը: Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը կառուցվել է շուրջ 60 տարվա վաղեմությամբ: Այն արդեն քայքայված է եւ մեծ դժվարությամբ է ծառայում իր նպատակներին: Այս ծրագրով կհիմնանորոգվի արտաքին ցանցի 1,5 կիլոմետրանոց հատվածը, իսկ ցանցն ամբողջովին նորացնելու համար մենք պետք է կառուցենք եւս երեք կիլոմետր երկարության ջրատար, որը կընդգրկենք արդեն եկող տարվա ծրագրում»,-ներկայացրեց հասմայնքի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59