Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կասֆալտապատվի Չկալովկա համայնքի հրապարակը եւ երեք փողոց

14.07.2020


Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Չկալովկայի փողոցների եւ հրապարակի ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 115 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 69 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 46 միլիոն դրամը՝ Չկալովկայի համայնքապետարանը: Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է: «Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել թիվ 1,2,4 փողոցները եւ հրապարակը՝ շուրջ 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ եւ 12 հազար քառակուսի մետր մակերեսով: Սա անգնահատելի նվեր կլինի մեր համայնքի համար, քանի որ Չկալովկայում 1988 թվականից ի վեր ճանապարհների հիմնանորոգման որեւէ աշխատանք չի իրականացվել: Համայնքի բնակչությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ կառավարությանը, Գեղարքունիքի մարզպետարանին ու Չկալովկայի համայնքապետարանին՝ համայնքի համար ամենակենսական ու տասնամյակներով չկարգավորված խնդրին լուծում տալու համար»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44