Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զորակոչիկների հերթական խումբը բանակ ճանապարհվեց Ճամբարակից

13.07.2020

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզային զինվ որական կոմիսարիատի Ճամբարակի բաժանմունքից Հայոց բանակ մեկնեց նորակոչիկների հերթական խումբը։Նորակոչիկների բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի աշխատակիցներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները։ Նորակոչիկներին ողջույնի եւ բարեմաղթանքի խոսքեր հղեց մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մենք երկու երազանք ունենք. մեկ, որ դուք ծառայեք ողջ ու առողջ եւ երկրորդ,որ տուն վերադառնաք փառքով ու պատվով ։ Սիրելի նորակոչիկներ, դուք հասակ եք առել մի տարածաշրջանում, որտեղ լավ գիտեն, թե ինչ է նշանակում սահմանների պաշտպանությունը։ Մենք առավել քան համոզված ենք, որ դուք քաջաբար կպաշտպանեք հայրենի երկրի սահմանները, իրար նեցուկ կլինեք ծառայության ընթացքում, հեռու կմնաք միջանձնային հարաբերություններ պարզելու արատավոր սովորույթից։ Սիրելի ծնողներ, ուզում եմ բոլորիդ հավատացնել, որ օր օրի բարելավվում են զինծառայության պայմանները, որ ձեր զավակները միանգամայն ապահով ձեռքերում են ու տուն կվերադառնան իրենց պարտքը պատվով կատարած»,-ասաց մարզպետը:
Ողջունելով նորակոչիկներին՝ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի աշխատակից Բենիկ Սարգսյանը տեղեկացրեց նորակոչիկների ծնողներին, որ նրանք վաղ առավոտից կարող են գալ զինկոմիսարիատի Ճամբարակի բաժանմունք եւ առցանց հետեւել վիճակահանության արդյունքներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36