Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղհովիտում կընդարձակվի լուսավորության ցանցը

10.07.2020

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի լուսավորության ցանց՝ 5877 մետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Գեղհովիտի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 300 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 45 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոոկսը կամ 10 միլիոն 255 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է եւ գտնվում է արդյունքների ամփոփման փուլում: «Լուսավորության ցանցը կառուցվում է համայնքի երկրորդական փողոցներում՝ թիվ 5 փողոցի մի քանի նրբանցքներում, թիվ 3 եւ 6 փողոցներում: Տեղադրվելու է 191 լուսատու: Այս ծրագրի իրականացման արդյունքում Գեղհովիտը լուսավորված կլինի կիսով չափ:Մնացած թաղամասերի լուսավորման խնդիրը կլուծենք փուլերով, առաջիկա տարիներին, նույն սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30