Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիք համայնքի 12 փողոցներում կանցկացվի գիշերային լուսավորության համակարգ

10.07.2020

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց՝ ավելի քան 4 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Գեղարքունիքի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 972 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 322 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 650 հազար դրամը՝ Գեղարքունիքի համայնքապետարանը: Գեղարքունիք համայնքի ղեկավար Արայիկ Աբրահամյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Ծրագրի իրականացման արդյունքում տեղադրվելու է 134 լուսատու եւ հենսայուն: Լուսավորության ցանցը կառուցվում է համայնքի Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, Նժդեհ, Պ. Սեւակ, Ս. Գրիգորյան, Սարալանջի, Իսահակյան, Հ. Ավետիսյան, Վ. Ստեփանյան, Գետափի, Հ. Շիրազ եւ Զորավար Անդրանիկ փողոցներում եւ աշխատելու է ԼԵԴ համակարգով: Համայնքը սրանով ունենում է մոտ 80 տոկոսի չափով լուսավորություն»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11