Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծ Մասրիկում կլուսավորվի 7 փողոց

09.07.2020

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կլուսավորվի երկրորդական նշանակության 7 փողոց՝ 5,5 կլիոմետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Մեծ Մասրիկի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 23 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 14 միլիոն 950 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 8 միլիոն 50 հազար դրամը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը:Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Այս ծրագրի իրականացմամբ Մեծ Մասրիկը լուսավորված կլինի գրեթե իր բոլոր թաղամասերով: Լուսավորության ցանցը կառուցվելու է ԼԵԴ համակարգով: Համայնքում այժմ ընթանում է մեկ այլ կարեւոր սուբվենցիոն ծրագիր՝ մշակույթի տան նոր շենքի կառուցումը, որի մեկնարկը տրվել էր դեռ նախորդ տարվանից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ: Այս պահի դրությամբ արդեն կառուցվում է շենքի տանիքը, իսկ մինչեւ տարեվերջ ծրագիրը կհասցվի ավարտի»,-նշեց համայնքի ղեկավարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30