Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի քաղաքում կիրականացվեն 4 մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման, ջրատաքացուցիչների տեղադրման, ֆոտովոլտային արեւային կայանի կառուցման աշխատանքներ

09.07.2020

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի 4 մանկապարտեզների շենքերում կիրականացվեն հիմնանորոգման եւ ջրատաքացուցիչների տեղադրման, համայնքապետարանի եւ ենթակա 4 հիմնարկների շենքերի կարիքների համար՝ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզների շենքերի նորոգման եւ ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 11 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը: Մարտունու համայնքապետարանի շենքի տանիքին արեւային ֆոտովոլտային կայանի տեղադրման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 651 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 25 միլիոն 123 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 13 միլիոն 527 հազար դրամը՝ Մարտունու համայնքապետարանը: Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի տեղեկացմամբ՝ մանկապարտեզների հիմնանորոգման եւ ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքների շինարարական մրցույթի արդյունքներն ամփոփված են, շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերի ընթացքում, իսկ արեւային ֆոտովոլտային կայանի տեղադրման ծրագրի մրցույթն արդեն հայտարարված է: «Առաջին ծրագրի իրականացման արդյունքում մենք մոտ 90 տոկոսով կավարտենք համայնքի մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիրը, որը սկսել էինք երեք տարի առաջ ու շարունակել մի քանի փուլերով: Մանկապարտեզներում, ներքին հարդարման աշխատանքներից զատ, կտեղադրվեն նաեւ արեւային ջրատաքացուցիչներ, որոնք շենքերը կապահովեն մշտական տաք ջրով: Նույն ծրագրի շրջանակներում ջրատաքացուցիչ կտեղադրվի նաեւ Մարտունու մարզադպրոցի շենքի տանիքին: Իսկ սուբվենցիոն երկրորդ ծրագրով Մարտունու համայնքապետարանի տանիքին կտեղադրվի 80 կիլովատտ ժամ հզորության արեւային ֆոտովոլտային կայան, որը կսպասարկի համայնքապետարանի, արվեստի դպրոցի, կոմունալ սպասարկման եւ բարեկարգման գրասենյակի, Գ.Նժդեհի անվան մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքերի, ինչպես նաեւ քաղաքի լուսավորության ցանցի շուրջ 60 տոկոսի էներգետիկ կարիքները: Եթե մեր միջոցները բավարարեին՝ ծրագրին ավելի մեծ բյուջեով մասնակցելու համար, ապա կկարողանայինք խնդիրը լուծել համայնքային ենթակայության բոլոր հիմնարկների, ինչպես նաեւ քաղաքի լուսավորության ողջ ցանցի համար: Ամեն դեպքում, մեր քաղաքի համար կենսական նշանակության խնդիրների ենք լուծում տալիս»,-նշեց համայնքի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30