Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը

06.07.2020

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները: Նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Օրակարգում քննարկվեցին և հաստատվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովին Վարդենիսի համայնքապետարանի կողմից ներկայացրած՝ Վարդենիսի «երկրորդ աշխարհամարտի զոհվածների հուշարձանի պուրակում ուղեգոտիների եվ սպասարկման հարթակի, հարակից խաղաղության հրապարակում 8 հատ քարե լուսասյուների կառուցում» և Ճամբարակի համայնքապետարանի կողմից ներկայացրած «Ճամբարակ քաղաքի կենտրոնական գերեզմանատան ցանկապատի վերանորոգում և տարածքի բարեկարգում » ծրագրերը: Ներկայացված ծրագրերի մասին խոսեցին Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչները, կարևորելով համայնքներում դրանց իրականացումը, միաժամանակ հավաստիացրեցին, որ այդ ծրագրերը կսկսվեն և կավարտվեն ըստ փաթեթում ներկայացված ժամկետների:
Նիստի ավարտին հանձնաժողովը որոշում կայացրեց թուլատրել Վարդենիս և Ճամբարակ համայնքներին իրականացնելու ներկայացրած ծրագրերը :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30