Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկում է Ծովինարի մշակույթի կենտրոնի շենքի հիմնանորոգման երկրոդ փուլը

03.07.2020

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կշարունակվի մշակույթի կենտրոնի շենքի հիմնանորոգումը, որը մեկնարկել էր նախորդ տարվանից: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն 707 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 268 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 6 միլիոն 438 հազարը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն ամփոփման փուլում է, իսկ շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերի ընթացքում: Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 11 միլիոն 696 հազար դրամ: «Ծովինարի մշակույթի կենտրոնի հիմնանորոգման մեկնարկը տրվել է նախորդ տարի, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Շուրջ 18 միլիոն դրամի ներդրմամբ ամբողջությամբ հիմնանորոգվեց տանիքը: Այս տարի նախատեսված է գրադարանի եւ եւս մի քանի սենյակների հիմնանորոգում եւ շենքի արտաքին պատերի հարդարում:Մշակույթի կենտրոնն ունի շուրջ 1600 քառակուսի մետր մակերես, որն ամբողջովին հիմնանորոգելու համար մեծ միջոցներ են հարկավոր: Կփորձենք մի քանի փուլերով ավարտել մշակույթի կենտրոնի հիմնանորոգումը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59