Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորատուս համայնքում սուբվենցիոն ծրագրերով կկառուցվի համայնքապետարանի շենք, կասֆալտապատվեն ճանապարհներ

01.07.2020

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի համայնքապետարանի նոր շենք, ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Սեւանի փողոցի սկզբնամասում եւ վերջնամասում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ համայնքապետարանի շենքի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 32 միլիոն դրամ, որի 45 տոկոսը կամ 14 միլիոն 400 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 17 միլիոն 600 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը: Սեւանի փողոցի հատվածների ասֆալտապատման նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 21 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 12 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 8 միլիոն 400 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը: Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հավաստմամբ՝ երկու ծրագրերի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Նորատուսի համայնքապետարանի նոր շենքը կկառուցվի համայնքի արվեստի դպրոցի շենքի տեղում, որը վթարային լինելու պատճառով կքանդվի ամբողջությամբ: Արվեստի դպրոցը կզբաղեցնի համայնքի մշակույթի տան շենքի այն տարածքը, որտեղ գործում է Նորատուսի համայնքապետարանը: Համայնքապետարանի նոր շենքը կլինի միահարկ՝ 150 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ: Սեւանի փողոցից 300 գծամետր ճանապարհ կասֆալտապատվի վերջնամասում, շուրջ 100 մետր՝ սկզբնամասի 13-րդ նրբանցքում:Ասֆալտապատվող հատվածների ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 2200 քառակուսի մետր»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59