Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել նաև Գեղարքունիքի մարզից ներկայացրած վերջին՝ 22 ծրագրային հայտերը

29.06.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 15-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած վերջին՝ թվով 22 ծրագրային հայտերը, որոնցով ամբողջանում են մարզի համայնքներից ներկայացրած և միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված 114 ծրագրային հայտերը: Այդ ցանկը ներառում է Ծակքար համայնքի 3-րդ և 10-րդ փողոցների լուսավորության ցանցի կառուցում և 6-րդ փողոցի ասֆալտապատում, Մաքենիս համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավում, Գանձակ համայնքի Կենտրոնական հրապարակի բարեկարգում, Գեղամասար համայնքի 12 բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի ներքին և կամ արտաքին ցանցերի կառուցում կամ վերակառուցում, Փոքր Մասրիկ բնակավայրի 1 խորքային հորի, Տրետուք բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգում, Շողակաթ համայնքի Աղբերք բնակավայրի համայնքային կենտրոնի շենքի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում, Չկալովկա համայնքի 1,2,4 փողոցների և հրապարակի կապիտալ ասֆալտապատում, Վարդաձոր համայնքի խմելու ջրի արտաքին և ներքին ցանցերի վերակառուցում , Գեղամասար համայնքի Դարանակ, Կախակն, Սոթք, Շատվան բնակավայրերի կենտրոնական փողոցների լուսավորության ցանցի կառուցում և Փամբակ բնակավայրի լուսավորության ցանցի վերանորոգում, Մարտունի համայնքի 4 մանկապարտեզների և մարզադպրոցի շենքերի տանիքներին արևային ջրատաքացուցիչներ և համայնքապետարանի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում, Ճամբարակ համայնքի Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Ձորավանք, Մարտունի բնակավայրերում, ինչպես նաև Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների, Արցախի, Զ. Անդրանիկի, Իսահակյան, Լեոյի, Մաշտոցի, Նարեկացի, Պ. Սևակ փողոցների և Պ. Սևակ Տ. Մեծ փողոցները միմյանց կապող հետիոտնային արահետի լուսավորության ցանցի անցկացում, Ճամբարակ քաղաքի Չիլինգարյան փողոցի և Թթուջուր բնակավայրի ջրահեռացման, ինչպես նաև Ճամբարակ քաղաքի Իսահակյան, Օգոստոսի 23, Վերին Ճամբարակ թաղամասերի, Այգուտ, Բարեպատ, Դպրաբակ, Թթուջուր, Կալավան, Մարտունի և Վահան բնակավայրերի ջրագծերի ներքին և կամ արտաքին ցանցերի կառուցում և Թթուջուր ջրաղբյուրի ջրընդունիչի վերակառուցում, Ներքին Գետաշեն համայնքի փողոցների լուսավորության ցանցի կառուցում, Սարուխան համայնքի ոռոգման ցանցի կապիտալ նորոգում, 1-ին փուլ, Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկներ, Տ. Պետրոսյան և Պ. Սևակ փողոցների գազիֆիկացում, Գեղհովիտ համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում, Մեծ Մասրիկ համայնքի երկրորդական թվով 7 փողոցների 5,5 կմ երկարությամբ արտաքին լուսավորության ծրագրի իրականացում, Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրում արևային ֆոտովոլտային 85 ԿՎՏ հզորության կայանի կառուցում, Ծովինար համայնքի ներհամայնքային փողոցների լուսավորության համակարգի կառուցում, Գեղարքունիք համայնքի արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում, Շողակաթ համայնքի Ծափաթաղ բնակավայրի թիվ 1 փողոցի, Ջիլ բնակավայրի թիվ 6-րդ և 8-րդ փողոցների, Շորժա բնակավայրի թիվ 5-րդ և 10-րդ փողոցների, Դրախտիկ բնակավայրի 10-րդ փողոցի, Աղբերք բնակավայրի թիվ 1 և 2-րդ փողոցների, Արտանիշ բնակավայրի թիվ 6-րդ փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցում ծրագրերը:
Վերը նշված վերջին՝ թվով 16 ծրագրային հայտերը հավանության են արժանացել պայմանով, որ շահագրգիռ գերատեսչություններից հայտերի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա նախագծերը լրամշակվեն և եռօրյա ժամկետում ներկայացվեն նախարարություն։
Հաստատված ծրագրերի վերաբերյալ համայնքապետարանները առաջիկայում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կհայտարարեն ծրագրերի իրականացման մրցույթները, որոնցից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59