Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լճաշեն համայնքում կիրականացվի սուբվենցիոն ևս երկու ծրագիր

29.06.2020

Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում ,բացի մանկապարտեզի շենքի վերանորոգումից, կընդարձակվի նաև գիշերային լուսավորության ցանցը, հիմնանորոգման աշխատանքներ կիրականացվեն ներհամայնքային կենտրոնական ճանապարհի վրա: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, Լճաշեն համայնքի «Ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի անցկացում» ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 18 միլիոն 200 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 11 միլիոն 830 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը: Լճաշեն համայնքի «Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում» ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 20 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 12 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 8 միլիոն դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը: Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանի տեղեկացմամբ՝ համայնքի ութ փողոցների առանձին հատվածներում կկառուցվի գիշերային լուսավորության ցանց՝ մոտ 3600 մետր ընդհանուր երկարությամբ: Կտեղադրվի 120 լուսատու: Շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է, աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ներհամայնքային կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագրով նախատեսվում է առավել վնասված 300 գծամետր հատվածի կապիտալ հիմնանորոգում, իսկ մնացած հատվածներում կիրականացվեն փոսային նորոգման աշխատանքներ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06