Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Կրիր, որ կրենք» խորագրի ներքո Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվեց դիմակների բաժանման արշավ

27.06.2020

Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման, պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հունիսի 27-ին Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքային և Լճաշեն, Սարուխան, Վարդենիկ, Ակունք, Ներքին Գետաշեն գյուղական խոշոր համայնքների ղեկավարների, մարզպետարանի և համայնքապետարանների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը սահմանված մեկ ժամվա ընթացքում իրականացրեցին քաղաքացիներին դիմակներ բաժանելու արշավներ: Մարզի համայնքներում իրականացված արշավներին մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ընտանիքի անդամների հետ միասին, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, մարզպետարանի վարչությունների ու բաժինների պետերը, մարզպետարանի այլ աշխատակիցներ: Դիմակները բաժանվեցին համայնքների մարդաշատ վայրերում, շենքերի բակերում, քաղաքային համայնքների փողոցներում և այն վայրերում, որտեղ տեղի են ունենում մարդկանց ամենաշատ կուտակումները: Արշավների ընթացքում աշխատանքային խմբերի անդամները բնակիչների և անցորդների շրջանում իրականացրեցին բացատրական աշխատանքներ, արշավի՝ «կրիր, որ կրենք», խորագրի շրջանակներում: Շփումների ընթացքում նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին դիմակները ճիշտ կրող քաղաքացիներին:
Արշավին միացել էին նաև Գեղարքունիքի մարզի մնացած գյուղական համայնքները, որոնց ղեկավարները և աշխատակազմերը իրենց համայնքներում ակտիվորեն իրականացրեցին դիմակների բաժանման գործընթացը:
Համայնքներում իրականացված արշավները լուսաբանվեցին Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքի, մարզպետարանի ֆեյսբուքյան էջի և վերը նշված համայնքների պաշտոնական կայքերի միջոցով: Իսկ մարզի տարածքներում գործող «STV1, Քյավառ և Զանգակ» հեռուստաընկերությունները օրվա ընթացքում կատարած նկարահանումները եթեր կհեռարձակեն իրենց՝ երեկոյան թողարկումների ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39