Նորություններ
Խաչաղբյուրում կկառուցվի ոռոգման ցանց
25.06.2020

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ջրատարի ներքին ցանց՝ շուրջ 2500 մետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 116 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 26 միլիոն 681 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 11 միլիոն 434 հազար դրամը՝ Խաչաղբյուրի համայնքապետարանը: Խաչաղբյուր համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ ոռոգման ջրատարը կառուցվելու է երկաթյա կիսախողովակներով, որը սպասարկելու է 6 թաղամասի շուրջ 200 տնտեսությունների: «Համայնքի համար շատ կարեւոր ծրագիր է իրականացվում: Բնակիչներին ոռոգման ջուրը հասնում է հողաշեն առուներով, որտեղ ջրի կորուստները շատ են: Ոռոգման նոր ցանցի կառուցումից հետո կունենանք միանգամայն կանոնավոր ու բարելավված ջրամատակարարում:Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում, իսկ եկող տարվա ոռոգման շրջանի մեկնարկից համայնքի բնակիչները կօգտվեն ջրամատակարարման նոր ցանցից»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: