Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաստատվել են մարզից ներկայացրած սուբվենցիոն հերթական ծրագրերը

22.06.2020

Սուբվենցիոն ծրագրերի հերթական խմբաքանակն է քննարկվել և հաստատվել միջգերատեսչական հանձնաժողովի հունիսի 5-ին կայացած հերթական նիստի ընթացքում: Ներքին Գետաշեն համայնքի «Ոռոգման ցանցի կառուցում» և «Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում», Վարդենիկ համայնքի «Փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում և գոյություն ունեցող 3330 գծմ հատվածում էլ. լարերի և լուսատուների փոխարինում LED 60W, 5000k լուսատուներով», Նորատուս համայնքի «Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում», Աստղաձոր համայնքի «Զորավար Անդրանիկի փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցում», Լուսակունք համայնքի «Թիվ 1 գլխավոր փողոցի գիշերային լուսավորության անցկացում», Ճամբարակ համայնքի «Թթուջուր բնակավայրի մանկապարտեզի 2-րդ հարկի վերանորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ», Սեմյոնովկա համայնքի «Նախկին մշակույթի տան տանիքի վերանորոգում» ծրագրերը:
Ծովակ համայնքի «1956 թվականին կառուցված խմելու ջրի ջրագծի վերանորոգում», Ծակքար համայնքի «Բնական կամուրջ -հուշարձանը տանող ճանապարհի կառուցում և լուսավորում», Ճամբարակ քաղաքի «Բաղրամյան, Բաբաջանյան, Գարեգին Նժդեհ փողոցների, Տիգրան Մեծ, Պարույր Սևակ փողոցների մայթերի և Սեպտեմբերի 21-ի փողոցի շենքի բակի ասֆալտապատման ու Նարեկացի փողոցի հետիոտնային ճանապարհի նորոգման աշխատանքներ» և «Թթուջուր, Վահան և Դպրաբակ բնակավայրերի վարչական շենքերի տանիքների և Ճամբարակ համայնքի վարչական շենքի 3-րդ հարկի վերանորոգման աշխատանքներ», Մարտունի համայնքի «4 մանկապարտեզների շենքերի նորոգում» և Վարդենիկ համայնքի «Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում» ծրագրերը :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59