Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական խոսքը՝ Բուժաշխատողի օրվա առթիվ
21.06.2020

Հարգարժան բուժաշխատողներ
Շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ. Ձեր գիտելիքների, դրանք նպատակին ծառայեցնելու, հմտությունների դրսևորման և հետևողականության շնորհիվ հազարավոր մարդիկ բուժվում, ապաքինվում և նոր կյանք են ձեռք բերում, վայելելով առողջ լինելու հաճույքն ու բերկրանքը։ Ձեր ուշադրությունը, հոգատարությունն և մարդասիրական վերաբերմունքը, ձեր յուրաքանչյուր հուսադրող խոսքը ստիպում է, որպեսզի հիվանդը հավատով և լավատեսորեն լցվի իր վաղվա օրվա հանդեպ ։
Առանձնահատուկ շնորհակալություն նաև այն բուժաշխատողներին, ովքեր վերջին ամիսների ընթացքում, մոռանալով իրենց ընտանիքն ու անձնական կյանքը, լծված են համավարակի դեմ պայքարին ։
Շնորհակալություն եմ հայտնում նաև բուժոլորտի մնացած աշխատակիցներին, շտապօգնության ծառայության բոլոր վարորդներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց։
Բուժաշխատողի մասնագիտական տոնի շրջանակներում ևս պետք է փաստենք, որ մեր երկրում իրականացվող քաղաքականության արդյունքում ներկայումս նոր որակ և նոր մոտեցումներ են հաղորդվում առողջապահության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանը:
Թո՛ղ որ, համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված բարեփոխումները նորովի լիցքեր հաղորդեն նաև բուժաշխատողների գործունեությանը և նպաստեն որակյալ ու պատշաճ բուժսպասարկման ապահովմանը:
Կրկին շնորհավորելով՝ ցանկանում եմ, որ առողջապահության համակարգի բոլոր աշխատակիցների առօրյան նշանավորվի դրական զարգացումներով, ձեռքբերումներով և Ձեզ մշտապես ուղեկցեն անձնական ու աշխատանքային հաջողությունները:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան