Նորություններ
Ծովագյուղում կասֆալտապատվի 3 փողոց, 1 նրբանցք
18.06.2020

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի 3 փողոց, 1 նրբանցք: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 103 միլիոն 450 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 62 միլիոն 70 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 41 միլիոն 380 հազար դրամ՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմի տրամադրած տվյալների համաձայն՝ սույն ծրագրի շրջանակներում կասֆալտապատվեն թիվ 14, 16, 24 փողոցները եւ 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքը: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կկառուցվեն մայթեր եւ 450 գծամետր երկարության հեղեղատար: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: