Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը պարբերաբար շրջայցեր է կազմակերպում մարզի համայնքներում

17.06.2020

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներով պայմանավորված՝ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները պարբերաբար շրջայցեր են կազմակերպում մարզի բոլոր այն համայնքներում, որտեղ հաստատվում են կորոնավիրուսով վարակվածության դեպքեր: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2020 թվականի ապրիլի 20-ից ներառյալ, երբ մարզում առաջին անգամ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության դեպք, վարչության կողմից իրավիճակը վերահսկվում է բոլոր համայնքներում, արվում են հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի կանխարգելիչ գործողությունները ծառայեցվեն բուն նպատակին: «Պարբերաբար շրջայցեր կատարում ենք այն բոլոր համայքներում, որտեղ ունենք հաստատված դեպքեր: Համագործակցում ենք համայնքապետարանների, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումների,  ՀՎԱԿ-ի և բուժհիմնարկների հետ, ինչի արդյունքում հունիսի 16-ի դրությամբ արդեն 13 համայնքներում վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր չեն արձանագրվել: Այդ ընթացքում մեր կողմից մարզի բուժհիմնարկներն ապահովվել են անհատական պաշտպանիչ միջոցներով:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գրեթե բոլոր կառույցները հետեւում են պարետատան ցուցումներին, կատարվում են ախտահանումներ եւ ջերմաչափումներ, պահանջվող այլ միջոցառումներ: Մեր շրջայցերը կրելու են շարունակական բնույթ՝ մինչեւ համավարակի վերջնական նահանջը»,-ներկայացրեց վարչության պետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28