Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ակունքում կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր

17.06.2020

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու փողոցների առանձին հատվածներ, կհիմնվի արարողությունների սրահ եւ կբարեկարգվի մշակույթի տան բակի պուրակը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ակունքի Բարեկամություն եւ Շահումյան փողոցների հատվածների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 13 միլիոն 159 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 7 միլիոն 895 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 263 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Ակունքի մշակույթի տան բակի պուրակի բարեկարգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիոն 736 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 731 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 7 միլիոն դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Ակունքի արարողությունների սրահի հիմնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 300 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 4 միլիոն 185 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 5 միլիոն 115 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Ակունքի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Բարեկամություն փողոցի մի հատվածը կասֆալտապատվի 246, Շահումյան փողոցի մի հատվածը՝ 120 գծամետր երկարությամբ: Մշակույթի տան բակի պուրակում կտեղադրվեն եզրաքարեր եւ հուշաքարեր, նստարաններ, կկատարվի սալիկապատում:Արարողությունների սրահը կհիմնվի մշակույթի տան շենքի տարածքում, որտեղ հատկացված գումարի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ներքին հարդարման եւ վերակառուցման աշխատանքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52