Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքում, Հացառատ եւ Արծվաքար թաղամասերում կիրականացվեն մի շարք սուբվենցիոն ծրագրեր

17.06.2020

Այս տարվա ընթացքում Գավառ քաղաքի Հացառատ եւ Արծվաքար թաղամասերում կկառուցվեն տարեցների համար խաղարաններ, կբարեկարգվեն Սուրբ Աստվածածին թեմական առաջնորդանիստ եկեղեցու եւ նրան հարակից տարածքների զբոսայգիները: Այդ աշխատանքները կկատարվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է մոտ 32 միլիոն 848 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 14 միլիոն 781 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 18 միլիոն 66 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Այս ծրագրի իրականացման արդյունքում ժամանակակից տեսքի կբերվի Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու, Քավառ քաղաքի անձնագիր-հուշարձանի, Հայոց ցեղասպանության զոհերի Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանների տարածքները: Կկատարվի գազոնների կանաչապատում, ծառատնկում, եզրաքարերի տեղադրում, իսկ Արծվաքար եւ Հացառատ թաղամասերում կկառուցվեն խաղարաններ, որոնք կլուծեն տարեցների ժամանցի խնդիրը: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրին Գավառի քաղաքապետարանից:
Սուբվենցիոն հաջորդ ծրագրերով Գավառ քաղաքում կտեղադրվեն վեց կանգառներ և կհմնանորոգվի մշակույթի պալատի մի հատվածը, որոնց համար նախատեսված գումարը , ըստ Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից փոխանցված տվյալների, կազմում է մոտ 32 միլիոն 400 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 14 միլիոն 580 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 17 միլիոն 820 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Կանգառները կտեղադրվեն Գավառի կենտրոնական փողոցում, Արծվաքար եւ Հացառատ թաղամասերում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով կհիմնանորոգվի Գավառ քաղաքի մշակույթի տան մի հատվածը, որի ծրագրային ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 38 միլիոն 111 հազար դրամ: Գումարի 45 տոկոսը կամ 17 միլիոն 15 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 20 միլիոն 961 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Գավառի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ծրագրի իրականացման արդյունքում կփոփոխվի եւ կվերակառուցվի մշակույթի տան շենքի դիմային հատվածը, կհիմնանորոգվեն հանդերձարանները, սանհանգույցները եւ շենքի ձախակողմյան հատվածը: Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:43:59