Նորություններ
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գեղհովիտում կասֆալտապատվի երեք փողոց
04.06.2020

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կասֆալտապատվի երեք փողոց: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 96 միլիոն 697 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 58 միլիոն 18 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 38 միլիոն 678 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Գեղհովիտ համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ ասֆալտապատվելու են 2-րդ, 7-րդ եւ 8-րդ փողոցները: 2-րդ փողոցն ասֆալտապատվելու է 450, 7-րդ փողոցը՝ 700 եւ 8-րդ փողոցը՝ 530 գծամետր երկարությամբ: Ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 7600 քառակուսի մետր: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում: