Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շողակաթում կկառուցվի այգի-պուրակ

01.06.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի համանուն բնակավայրում կկառուցվի այգի-պուրակ: Ինչպես փոխանցեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 371 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 11 միլիոն 867 հազար դրամը ներդնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 504 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի տեղեկացմամբ՝ այգի-պուրակն ընդգրկելու է 1150 քառակուսի մետր տարածք: Այն կառուցվելու է Շողակաթ բնակավայրի կենտրոնում: «Այգի պուրակում կունենանք կանաչապատ ու ծառապատ տարածքներ, նստարաններ, համերգների ու այլ միջոցառումների համար՝ բեմական հատված, շատրվաններ: Սրանով Շողակաթ համայնքի կենտրոնը կդառնա ավելի բարեկարգ ու բարետես, մեր համայնքի բնակիչները ժամանցի ու հանգստի վայր կունենան: Այգի-պուրակից կօգտվեն նաեւ մեր համայնք այցելող հովեկներն ու զբոսաշրջիկները: Շինարարության մրցույթը հայտարարված է, արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 18:40:43