Նորություններ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2020

Սիրելի փոքրիկ բարեկամներ
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Հունիսի 1-ը նշվում է որպես երեխաների տոն, միևնույն ժամանակ այսօրը հիշեցում է, որ յուրաքանչյուր ծնող, մեծահասակ պարտավոր է` իր խնամքի ներքո գտնվող երեխաներին ապահովել առողջ միջավայրով, որտեղ նա կլինի խնամված, պաշտպանված, ՀՀ քաղաքացուն արժանի կրթություն ու դաստիարակություն ստացած։ Այս ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակը մեկն է. ունենալ առողջ ու երջանիկ, բազմակողմանի զարգացած, կիրթ ու ժամանակակից սերունդ։ Մենք պետք է սիրենք և պաշտպանենք ոչ միայն մեր, այլև բոլոր մանուկներին: Փորձենք մի պահ դուրս գալ նեղ ընտանեկան շրջանակից և քայլեր անել բոլոր երեխաներին պաշտպանելու, մեզ տրված հնարավորություններն օգտագործել այնպես, որ երեխաների յուրաքանչյուր օրը լինի գորովանքով ու քնքշանքով լի:
Սիրելի փոքրիկներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս ջերմ ու բարի տոնի կապակցությամբ, մաղթում ձեզ առողջություն, անհոգ եւ երջանիկ մանկություն։
Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան