Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

27.05.2020

Հարգելի հայրենակիցներ
Նշանակալից այս տոնը խորհրդանշում է պայքարի բազում ուղիներ անցած եւ այդ ճանապարհին կարեւորագույն հաղթանակներ ունեցած հայ ժողովրդի պետականության կերտման ու պահպանման մեծագույն կամեցողությունն ու արժանապատիվ ապրելու ձգտումը: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած հերոսական պայքարի ու հաղթանակների: Եվ այդ հերոսական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց պատմական Հայաստանի մի պատառիկ հողի վրա կերտել Հայաստանի Հանրապետությունը, որը եւ դարձավ համայն հայության դարավոր իղձերի մարմնացումը:Այդ սխրանքի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ, ունեցավ գերբ ու դրոշ, ձեռք բերեց քաղաքացիության իրավունք:
Այսօր ապրողներիս պարտքն է՝ ծաղկեցնել ու հզորացնել մեզ ավանդված Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, լինել արժանի զավակները մեզ համար հայրենիք ու պետություն կերտած այրերի:
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, սեր ու համազգային միություն: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 18:40:43