Նորություններ
Ալեքսան Առաքելյանը ճանապարհվեց վաստակած հանգստի
25.05.2020
Գեղարքունիքի մարզում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի և ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ մայիս 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց և վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի ավագ մասնագետ Ալեքսան Առաքելյանին:
Գնել Սանոսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորեց Ալեքսան Առաքելյանին և շնորհակալություն հայտնեց նրան՝ անցած տարիների ընթացքում ունեցած աշխատանքային եռանդի, նվիրվածության և պատասխանատվության համար: «Եղեք առողջ և երջանիկ: Համոզված եմ, որ կգտնեք այլ ու հետաքրքիր զբաղմունք, Ձեր առօրյան լեցուն դարձնելու համար»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը:
Ալեքսան Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, մարզպետարանի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցության համար, հույս հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է գործընկերներին աջակցել իր փորձով և գիտելիքներով: