Նորություններ
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին հրաժեշտ տվեցին 1669 շրջանավարտ
22.05.2020

Հանրակրթական դպրոցների համար մայիսի 22-ը համարվել է ուսումնական տարվա ավարտի օր, ինչի առիթով էլ շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից ստացված տվյալների համաձայն՝ այս ուսումնական տարում մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններին հրաժեշտ են տալու 1216 շրջանավարտ, որոնցից 4-ը ոսկե մեդալի հավակնորդներ են: Հանրակրթական դպրոցների իններորդ դասարաններն ավարտել են 2440 աշակերտ, որոնց կտրվի հիմնական կրթության վկայականներ: Նրանցից 227-ն ավարտել են գերազանցությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ավագ դպրոցներին հրաժեշտ են տալու 453 շրջանավարտ: Մարտունու ավագ դպրոցը տալու է 69, Սեւանի ավագ դպրոցը՝ 88, Գավառի ավագ դպրոցը՝ 63, Ձորագյուղի ավագ դպրոցը՝ 56, Վարդենիկի կրթահամալիրը՝ 76, Վարդենիսի ավագ դպրոցը՝ 33, Ճամբարակի ավագ դպրոցը՝ 59, Ծաղկունքի բաց դպրոցը՝ 9 շրջանավարտ: Ոսկե մեդալի 1 թեկնածու ներկայացրել է Սեւանի ավագ դպրոցը: Ոսկե մեդալի հավակնորդները այն պահպանելու համար հունիսի 25-ին կհանձնեն քննություն մաթեմատիկա առարկայից: