Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ
15.05.2020

Սիրելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ
Ընտանիքը մեր հասարակության հիմնասյունն է, ամուր ընտանիքի հիմքի վրա է ձեւավորվում եւ զարգանում քաղաքակիրթ հասարակությունը:
Եվ գաղտնիք չէ, որ կայուն ընտանիքը ցանկացած պետության զարգացման կարևոր գործոններից մեկն է ու երաշխիքը:
Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա կապակցությամբ: Թող սեր ու երջանկություն տիրի բոլորիս օջախներում:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան