Նորություններ
Պետական միջոցներով կշարունակվի Գանձակ գյուղի Բաղրամյան փողոցի հիմնանոնորոգումը
07.05.2020

Պետական միջոցներով այս տարի կշարունակվի եւ ավարտի կհասցվի Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի Բաղրամյան փողոցի ասֆալտապատման ծրագիրը, որի մի մասն իրականացվել է 2019 թվականի ընթացքում: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղեկացմամբ, Գանձակի ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 307 միլիոն 750 հազար դրամ, որից նախորդ տարում իրացվել է 119 միլիոն 749 հազար դրամը, իսկ մնացած գումարը կծախսվի այս տարվա ընթացքում: «Այս ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել Բաղրամյան փողոցը՝ 1823 գծամետր երկարությամբ: Եվս 257 գծամետր էլ այն շարունակվում է դեպի թիվ 2 դպրոց: Ասֆալտապատվող ճանապարհի ընդհանուր մակերեսը կազմում է 15 հազար 313 քառակուսի մետր, որից 3056 քառակուսի մետրը ասֆալտապատվել է նախորդ տարվա ընթացքում: Տեղադրվել է ջրահեռացման համակարգը 1401 գծամետր երկարությամբ, ամբողջ ճանապարհի խճային հիմքը եւ մայթերի եզրաքարերը: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվելու է երկու կամուրջ, մայթերի եզրաքարերի տեղադրում 1488 գծամետր երկարությամբ, մայթերի ասֆալտապատում՝ 2193 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները կվերսկսվեն մայիսի երկրորդ կեսից»,-ներկայացրեց շինարարական աշխատանքերն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանը: