Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինարարական աշխատանքների զգալի մասն ավարտված է

20.04.2020

Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինարարությունն ավարտված է մոտ 80 տոկոսով: Ինչպես տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Ագաթ-777» ՍՊԸ աշխղեկ Կոլյա Մարտիրոսյանը, դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերից եւ շահագործման պատրաստ կլինի 2020 թվականի ուսումնական տարվա սկզբից: Դպրոցը կառուցվում է նախկին վթարային շենքի տեղում, որը քանդվել է հիմքից: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 380 միլիոն դրամ, որը հատկացվել է պետական միջոցներից: «Շինարարական աշխատանքներն ընթանում են ծրագրվածին համապատասխան, առանց խանգարող հանգամանքների: Հինգ մասնաշենքերից չորսի կառուցումն ավարտված է, մնացել է երկրորդ մասնաշենքի ծածկի տեղադրումը: Այժմ ընթանում են շինմոնտաժային, ներքին հարդարման, արտաքին բարեկարգման եւ այլ կարգի աշխատանքներ: Շինարարության մեջ օգտագործել ենք մինչեւ 580 տոննա երկաթյա ամրաններ: Ամբողջությամբ ապահովված է որակյալ շինարարություն: Չունենք թե աշխատուժի, թե մասնագետների, թե շինանյութերի պակաս: Եթե աշխատանքները չդանդաղեն՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներով, ապա կան բոլոր նախադրյալները, որպեսզի 525 տեղանոց եւ արդի չափորոշիչներին համապատասխան դպրոցական շենքը շահագործման հանձնենք այս ուսումնական տարվա սկզբից»,-ներկայացրեց աշխղեկը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30