Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորաբակի միջնակարգ դպրոցի հրդեհված տանիքի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

17.04.2020

Գեղամասար համայնքի Նորաբակ բնակավայրի միջնակարգ դպրոցի շենքն արդեն պետական միջոցների հատկացման շնորհիվ ունի նորակառույց տանիք: Ինչպես տեղեկացրեց Նորաբակի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը, դպրոցի տանիքը հրդեհվել էր նախորդ տարվա նոյեմբերի 27-ի գիշերվա ընթացքում: Չնայած փրկարարների գործադրած ջանքներին՝ տանիքն այրվել էր գրեթե ամբողջությամբ՝ շուրջ 570 քառակուսի մետր մակերեսով: Անմիջապես դեպքի վայր էր ժամանել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար դիմել ՀՀ կառավարություն: «ՀՀ կառավարության կողմից հատկացվեց 13, 5 միլիոն դրամ, իսկ շինարարը մրցույթը շահեց 10 միլիոն 750 հազար դրամով: Շինարարական աշխատանքները մեկնարկեցին այս տարվա մարտի սկզբներից եւ պետք է ավարտվեն մայիսի սկզբին՝ երկամսյա ժամկետում: Ապրիլի 13 -ի դրությամբ արդեն ամբողջովին տեղադրված է փայտյա ծածկը եւ թիթեղյա տանիքը, տեղադրված են 12 ջրհորդաններ, մետաղյա եզրային ճաղավանդակներ: Շինարարներին մնացել է հակահրդեհային եւ հականեխիչ նյութերով մշակել տանիքի ծածկի փայտյա մասը, մի քանի աննշան գործեր հասցնել ավարտի: Հրդեհից առաջ ևս մենք ունեինք շենքի տանիքի ոչ բարվոք պատկեր: Դեռ խորհրդային տարիներից ժառանգած շիֆերյա ծածկով տանիքից կաթոցներ կային բազմաթիվ տեղերից, որոնք վերացնելու համար շատ ջանքեր էին պահանջվում,իսկ մեր միջոցները չէին բավարարում: Հիմա արդեն կաշխատենք միանգամայն նորացված ու բարվոք պայմաններում: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, աշակերտները եւ ծնողները իրենց երախտագիտությունն են հայտնում ՀՀ կառավարությանը եւ անձամբ՝ մարզպետ Գնել Սանոսյանին, ում արագ արձագանքման և հետեւողականության շնորհիվ առաջին անգամ մեր դպրոցը նման կարեւոր ձեռքբերում ունեցավ»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30