Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
16.04.2020

Հարգելի ոստիկաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ:
Անուրանալի է ձեր դերը Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի կայունության ապահովման, հասարակական կարգի պահպանության առումով: Ձեր աշխատանքային բարձր պատասխանատվության շնորհիվ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրեն պաշտպանված և ապահով է զգում:
Այսօր էլ մեր երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում դուք շարունակում եք անգնահատելի ծառայություն իրականացնել՝ շուրջօրյա հերթապահությամբ հնարավորինս կանխելով վտանգավոր իրավիճակը, որն արժանի է գովեստի և երախտագիտության:
Ձեզ մաղթում եմ անվտանգ ծառայություն, աշխատանքային հաջողություններ և երջանկություն անձնական կյանքում:
Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան