Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դրախտիկի միջնակարգ դպրոցում կառուցվել է էլեկտրաէներգիայով սնվող ջեռուցման համակարգ

13.04.2020

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ բնակավայրի միջնակարգ դպրոցի 12 դասասենյակներում եւ ուսումնաօժանդակ 23 այլ սենյակներում արդեն շահագործման է հանձնվել էլեկտրաէներգիայով սնվող ջեռուցման համակարգ: Ինչպես տեղեկացրեց Դրախտիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքոխյանը, ջեռուցման համակարգը կառուցվել է այս տարվա փետրվար-մարտ ամիսների ընթացքում եւ փորձարկվել օրեր առաջ: Ջեռուցման համակարգի կառուցման համար ծախսվել է 4 միլիոն 500 հազար դրամ, որից 4 միլիոնը հատկացրել է Գեղարքունիքի մարզպետարանը, 500 հազար դրամը՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցը իր տնտեսած միջոցների հաշվին: «Մինչ այս կարեւոր ձեռնարկը՝ դպրոցը ջեռուցվում էր նավթի վառարաններով, որը կապված էր մի շարք դժվարությունների հետ: Հնացել էին թե վառարանները, թե ծխատար խողովակները, մի կողմից էլ նավթի հոտը անմաքուր միջավայր էր ստեղծում դպրոցում: Բացի այդ, շատ դժվար էր ապահովել դասաժամերի անցկացման համար կանոնավոր ջերմաստիճան: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ հաջողվեց իրականացնել այս ծրագիրը, որի արդյունքում էլեկտրական ջեռուցում անցկացվեց գործող 12 դասասենյակներում, ուսուցչանոցում, նախակրթարանում, գրադարանում, երկարօրյայի համար նախատեսված 2 խմբասենյակներում, խոհանոցում, տեխնիկական աշխատողների սենյակում: Նշված տարածքներում նախորդ տարվանից նորացված են նաեւ պատուհանները, եւ այժմ մենք լիարժեքորեն կարողանում ենք ապահովել կանոնավոր ջերմաստիճան: Ջեռուցման համակարգի փորձարկումը ցույց տվեց, որ դասասենյակներում տաքությունն անհամեմատ ավելի երկար է պահպանվում, քան նավթի վառարանների օգտագործման դեպքում էր: Իսկ առավել օգտավետն այն է, որ դասերն այսուհետ կկազմակերպվեն միանգամայն անվտանգ ու բարվոք միջավայրում: Ծրագրի շրջանակներում նորացվել է նաեւ դպրոցի էներգամատակարարման համակարգը»,-նշեց դպրոցի տնօրենը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30