Նորություններ
Տեղեկացում
10.04.2020

Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ
Ինչպես գիտեք, ապրիլի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։
Իսկ դրան հաջորդող օրը՝ ապրիլի 13–ին, նշվում է Սուրբ Զատիկի մեռելոցը: Հորդորում ենք այդ օրերին զերծ մնալ բազմամարդ հավաքույթներ կազմակերպելուց, ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանիքի անդամներով։
Հարգելի քաղաքացիներ, այս ամենն արվում է բոլորիս անվտանգության նկատառումներից ելնելով: Մնացեք տանը: Առողջ եղեք:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան