Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի բուժհաստատություններին տրամադրվել են պաշտպանիչ դիմավահաններ

09.04.2020

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանն են հանձնել իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված 150 պաշտպանիչ դիմավահան՝ ստեղծված արտակարգ դրության ընթացքում մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։ Դիմավահանները նախատեսված է տրամադրել մարզի հինգ քաղաքային համայնքներում գործող բժշկական կենտրոններին և Գավառի ու Վարդենիսի պոլիկլինիկաներին: Վարդենիսի և Մարտունու ԲԿ-ներն արդեն ստացել են, իսկ Գավառի, Ճամբարակի և Սևանի ԲԿ-ներում դիմավահանների բաշխման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Միջազգային չափանիշներին համապատասխան դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը կազմակերպվել է «Արմաթ»-ի ինժեներական լաբորատորիաների Գեղարքունիքի մարզային խմբավարների միջոցով` սանիտարական բոլոր կանոնների պահպանմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30