Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

07.04.2020

Գեղարքունիքի մարզի համայնքներում կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնահերթ աշխատանքների ցանկում է ախտահանիչ միջոցառումների անցկացումը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչությունից, համայնքապետարաններին ցուցում է տրված՝ ախտահանիչ միջոցառումների ցանկում առանձնակի ուշադրություն դարձնել աղբավայրերի հողածածկման աշխատանքներին: Ապրիլի 7-ի դրությամբ նման աշխատանքներ իրականացվել և դեռևս ընթացքի մեջ են Սեւան, Վարդենիս, Գավառ, Շողակաթ եւ Ճամբարակ համայնքներում: Ըստ Սեւանի և Գավառի քաղաքապատարանների աշխատակազմերից ստացված տեղեկության՝ «Գավառ և Սեւան համայնքների կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ների աշխատակիցները, անկախ եղանակային պայմաններից, առանց հանգստյան օրերի, ախտահանման աշխատանքներ են կատարում քաղաքի փողոցներում, բազմաբնակարան շենքերի մուտքերում, դրանց հարակից տարածքներում:
Օրերս էլ մեծածավալ աշխատանք է կատարվել Չկալովկայի վարչական տարածքում գտնվող Սեւան համայնքի կողմից վարձակալված աղբավայրի տարածքում, որտեղ իրականացվել է հողաշերտով ծածկում: Շողակաթ խոշորացված համայնքի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Շողակաթ համայնքի Շողակաթ, Ջիլ, Դրախտիկ բնակավայրերի աղբավայրերը ծածկվել են հողով եւ ախտահանվել: «Մնացած համայնքներում եւս նախապատրաստվում են աղբավայրերի հողածածկման աշխատանքներին, որոնց ընթացքին առայժմ խանգարում են եղանակային անբարենպաստ պայմանները»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30