Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

27.03.2020

Հարգելի հայրենակիցներ
Թատրոնն արվեստի այն հիմնական ու կարեւոր ճյուղերից մեկն է, որն ուղեկցել է մարդկությանը հազարամյակների ընթացքում: Հայ թատրոնը, գործելով նաեւ Պոլսում և Թիֆլիսում, ազգապահպան դեր է կատարել մեր ժողովրդի կյանքում: Հպարտանալ կարելի է, որ Գեղարքունիքի մարզում եւս թատերական կյանքն ունեցել է հարուստ ավանդույթներ՝ գործելով մեկ դարից ավելի: Իսկ այսօր Գավառ քաղաքում մենք ունենք արդի չափորոշիներին համապատասխան թատրոնի շենք, որն առայժմ առաջինն ու միակն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Մեր և թատրոնի կոլեկտիվի ջանքերով այժմ մեզանում թատերական կյանքն ապրում է նկատելի աշխուժություն ու վերելք: Հավատացած եմ, որ Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնը, հենված իր ավանդների ու ձեռքբերումների վրա, իր ուրույն տեղը կունենա Հայաստանի Հանրապետության թատերական կյանքում:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր դերասաններին, թատրոնի աշխատակիցներին, թատերական գործիչներին ու թատերասեր հասարակությանը՝ մաղթելով քաջ առողջություն և ստեղծագործական բարձունքներ:
Լավագույն ցանկություններով՝
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30