Նորություններ
Թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր
25.03.2020

2020 թվականի հունվարի 9-ից մինչեւ մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մարտի 24-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւան թափվող գետերում առաջիկա օրերին ջրի ելքերի էական ավելացում չի սպասվում: