Նորություններ
Տեղեկացում
24.03.2020

Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ,
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2020 թվականի մարտի 23-ի N 128-Ա որոշմամբ ստեղծվել է մարզի սոցիալապես անապահով խմբերին մարդասիրական օգնությունների ընդունման և բաշխման թիմ: Նվիրատվությունների կատարման համար ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել Գեղարքունիքի մարզպետարան՝
Ալբերտ Աղեկյանին, հեռախոս՝ 077 355 441
Սևակ Դվոյանին, հեռախոս՝ 093 234 959