Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում իրականացվեց մանկալքության կանխարգելման ծրագիրը

23.03.2020

«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրատվությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է «Մանկալքության կանխարգելում» ծրագիրը, որի նպատակն է՝ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերել աջակցություն սննդի տեսքով: Ծրագրից անմասն չմնաց նաև Գեղարքունիքի մարզը: Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով մարզի տարբեր համայնքներից նախապես ցուցակագրված բազմազավակ և սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքների մարտի 21-ին բարեգործական կազմակերպության կամավորները բաժանեցին սնունդ: Շահառու ընտանիքների թիվը 35-ն էր, դրանցում բնակվող երեխաների թիվը՝ 127-ը: Ընտանիքներին բաժանված սնունդը հավաքագրվել էր բազմաթիվ անհատների, ընտանիքների և կազմակերպությունների կողմից կատարված բարեգործությունների շնորհիվ:
Ւնչպես հավաստում է մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը, «Մանկալքության կանխարգելում» ծրագիրը Գեղարքունիքի մարզում կկրի շարունակական բնույթ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59