Նորություններ
Փոխվել են Աղբերքի միջնակարգ դպրոցի պատուհանները
22.03.2020

Գեղարքունիքի մարզի Աղբերքի միջնակարգ դպրոցի շենքային անմխիթար վիճակը որոշակիորեն բարելավելու նպատակով 2019 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ և աջակցությամբ դպրոցին է հատկացվել 2 մլն 700 հազար դրամ: 2020 թվականի փետրվար ամսին հայտարարված մրցույթում շինարարական կազմակերպությունը ծրագիրը շահել է 2 մլն 185 հազար դրամով, որի շրջանակներում էլ մարտի 21-ի դրությամբ ավարտվել են դպրոցի 48 պատուհանի տեղադրման աշխատանքները: Աղբերքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Ղալեչյանը տեղեկացրեց, որ մնացած՝ ավելի քան 500 հազար դրամով էլ հնարավոր կլինի ամբողջովին ավարտին հասցնել տեղադրված պատուհանների եզրային հարդարման աշխատանքները: