Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմի հերթական խորհրդակցությունը

16.03.2020

Մարտի 16-ի երեկոյան Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքային թիմի հերթական խորհրդակցությունը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, աշխատանքային թիմի ղեկավար Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին աշխատանքային թիմի անդամները, մարզի ուժային կառույցների ղեկավարները և մարզի հիվանդանոցների տնօրենները: Մարզպետը հայտարարեց , որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ի ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ի ժամը 17.00-ն Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն, ուստի այսուհետ աշխատանքային թիմը, համաձայն Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված մարզային գործողությունների պլանի, գործելու է արտակարգ ռեժիմի պայմաններում: Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների և առկա իրավիճակի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ, աշխատանքային թիմի անդամ Լուսինե Վարդանյանը: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է, մանրամասնորեն հետազոտվել և հսկողության տակ են գտնվում արտերկրից մարզ ժամանած բոլոր քաղաքացիները: Իսկ կասկածելի դեպքերը գործուղվել են համապատասխան հետազոտության: Աշխատանքային թիմի անդամ, Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ մարզի բոլոր համայնքներում ձևավորվել են կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային թիմեր, որոնք տեղերում համագործակցում են համայնքներում գործող բուժամբուլատորիաների հետ և ստեղծված իրավիճակի կամ արձանագրված դեպքերի վերաբերյալ շուրջօրյա տեղեկատվություն են ներկայացնում մարզպետարան:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն առաջարկեց ժամանակավորապես դադարեցնել մարզի տարբեր տարածքներում գործող մեծածախ շուկաների և անասնաշուկաների գործունեությունը և անհրաժեշտության դեպքում մտածել ռիսկային բնակավայրերի ելք ու մուտքերը վերահսկելու մասին:
Նիստի ընթացքում քննարկված հարցերի շուրջ կընդունվեն համապատասխան որոշումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30