Նորություններ
Կորոնավիրուսի կանխարգելման կանոններ
16.03.2020

COVID-19 –ը դա վիրուսի տեսակ է, որ այլ կերպ կոչում ենք կորոնավիրուս: Այս վիրուսը ախտահարում է մարդկանց և կենդանիներին:
Համաձայն ԱՀԿ-ի տվյալների, COVID-19-ի գաղտնի շրջանը տևում է 1-14 օր, միջինում 5 օր, և կան բավականաչափ տվյալներ այն մասին, որ վարակումը հնարավոր է նաև ինկուբացիոն շրջանում: Հիվանդի հետ մոտ շփման պարագայում, ենթադրաբար 50սմ-ի դեպքում, վարակման հավանականությունը կազմում է 45%: Հայտնի չէ վարակման պերինատալ և կրծքով կերակրման դեպքերի մասին, սակայն ունենք մեկ դեպք, որը կարող է վարակված լինել նշված ճանապարհով:
Եթադրվում է, որ վիրուսը SARS-ի նման մարդու օրգանիզմում կապվում է անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի 2 տեսակի ընկալիչների հետ:
ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Մարդկանց պետք է խորհուրդ տալ խիստ պահպանել հիգենայի կանոնները, քանի որ ներկայումս դա է հանդիսանում վիրուսից խուսափելու միակ ճանապարհը.
• Հաճախակի լվացել ձեռքերը օճառով կամ ալկոհոլային լուծույթներով
• Խուսափել չլավացված ձեռքերով աչքերին, բերանին կամ քթին դիպչելուց
• Խուսափել մարդկանց հետ մոտ շփումից (մոտ է համարվում 1մ-ից մոտ կոնտակտը) հատկապես այն անձինք, որոնք ունեն ջերմություն, հազ և փռշտոց:
• Պահպանել անձնական հիգենայի կանոները հազալիս, փռշտալիս կամ քիթը մաքրելիս (փակել բերանը ձեռքով եթե լվացված են, կամ այլ մաքուր պարագաներով)
• Դիմել բժշկին, եթե ունեք ջերմություն, հազ, կամ դժվարացած շնչառություն և տալ մանրամասն նկարագիր՝ նախքին ճանապարհորդությունների մասին(կամ ճանապարհորդած անձանց հետ շփման մասին) :
• Խուսափեք կենդանիներին դիպչելուց կամ դրանց հետ շփվելուց
• Խուսափեք կենդանիների կամ կենդանական ծագման ոչ պատշաճ մշակված մթերքի օգտագործումից (խուսափել թերխաշ մսից, մարինացված կամ պահածոյացված մսամթերքից, չեռացված կաթնամթերքից):
• Բոլոր անձինք, որոնք ունեն հավանական շփում, պետք է կրեն քթի և բերանի պաշտպանիչ միջոցներ:
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Անհրաժեշտ է սկրինինգ կատարել համայնքներում ջերմության և շնչառական ախտանիշներով պացիենտների շրջանում, սկրինինգի ընթացքում պետք է հայտնաբերել COVID-19-գանգատներ հանդիսացող հազի, ջերմության և շնչահեղձության գանգատներով անձանց: Սկրինինգը կարող է կատարվել նախապես հեռախոսային հարցմամբ, ճշտելով պացիենտների ինքնազգացողությունը: Ջերմություն ունեցող ցանկացած պացիենտ, մինչև բուժհաստատություն մտնելը, պետք է փակի քիթը և բերանը պաշտպանիչ միջոցներով: Շնչառական գանգատներով պացիենտների սպասասրահը պետք է առանձնացված լինի: Կարիք կա պարբերաբար օդափոխելու այդ տարածքները: Եթե հնարավոր է, այդ տարածքը պետք է սովորական սպասողներից 2 մետր հեռու լինի:
Շնչառական ախտանիշներով բոլոր պացիենտներից պետք է հարցնել ճանապարհորդությունների մասին, ինչպես նաև վերջին 20 օրվա ընթացքում ճանապարհորդություն կատարած անձանց հետ շփում ունենալու վերաբերյալ:
Բուժաշխատողները, որոնք շփվում են շնչառական գանգատներով պացիենտների հետ, պետք է պաշտպանեն աչքերը, քիթը և բերանը:
Կասկածելի կամ հաստատված վիրուսակրության դեպքերը պետք է անպայման կրեն պաշտպանիչ դիմակներ, որոնք կպաշտպանեն շրջապատի մարդկանց: Չինաստանի փորձը ցույց է տվել, որ COVID-19-ի 138 դեպքերից 43-ը եղել են բուժաշխատողներ, որոնք թերի են պաշտպանված եղել իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում:
ԱԽՏԱՆԻՇՆԵՐ
Հիվանդության հաճախակի հանդիպող ախտանիշներն են՝ ջերմությունը, հազը, շնչահեղձությունը, միալգիան, թուլությունը, իսկ ավելի հազվադեպ հանդիպում է ախորժակի կորուստը, խորխարտադրությունը, կոկորդի ցավը, ուշագնացությունը, գլխապտույտը, սրտխառնոցը, գլխացավը, քթահոսությունը, կրծքավանդակի ցավը, արյունախխումը, փսխումը, որովայնային ցավը, կարմիր աչքի համախտանիշը: Պացիենտների 90%-ն ունեն մեկ ախտանիշից ավելի և 15% դեպքերում զուգակցվում է ջերմությունը, հազը և շնչահեղձությունը: Առաջին երկու օրը կարող է նկատվել կարճատև քթահոսություն և դիարեյա, որոնք անցնում են աննկատ: Երեխաների մեծամասնության շրջանում հիվանդությունը ընթանում է թեթև կամ միջին ախտանիշներով, առանց ջերմության և թոքաբորբի: Սակայն նույնիսկ անախտանիշ ընթացքի դեպքում կարող ենք ունենալ կրծքավանդակի ռենտգենում թոքաբորբի պատկեր: Հետահայց վերլուծությունը ցույց է տվել, որ հղի կանանց շրջանում հիվանդությունը ունի նույն ընթացքը, ինչ որ ոչ հղի պացիենտների շրջանում: Թոքերի աուսկուլտացիան կարող է հայտնաբերել կրեպիտացիա, կարճացած շնչառություն բրոնխային շնչառություն: Ռեսպիրատոր դիստրես համախտանիշի դեպքում առկա է տախիկարդիա, տախիպնոէ և ցիանոզ: Արյան ընդհանուր քննությունը ցույց է տալիս արտահայտված լեյկոցիտոպենիա: Ռենտգեն հայտնաբերված թոքաբորբեր 25% դեպքերում միակողմանի են 75%-ը երկկողմանի: Մահերի մեծ մասը կապված է եղել ներանոթային համընդհանուր մակարդման համախտանիշի հետ: