Նորություններ
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով հիվանդության դեպքեր չեն գրանցվել
02.03.2020

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով հիվանդության դեպքեր չեն գրանվել
Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2020 թվականի մարտի երկուսի դրությամբ կորոնավիրուսով հիվանդությունների դեպքեր չեն գրանցվել: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ, անցած շաբաթ եւ կիրակի օրերին խստացված ռեժիմով են աշխատել ինչպես հիվանդանոցային բուժում իրականացնող, այնպես էլ առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունները: «Անցած երկու օրերի ընթացքում մեր բուժհաստատություններում կորոնավիրուսով հիվանդության դեպքեր չեն արձանագրվել: Իրավիճակը վերահսկվում է, բուժհաստատություններն աշխատում են խստացված ռեժիմով: Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել, իսկ այնուհետև հարկավոր է հետեւել այն խորհուրդներին, որ համացանցի կամ ԶԼՄ-ների միջոցով տրվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից»,-նշեց Լուսինե Վարդանյանը: