Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանում նախապատրաստվում են «Սևան» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնին

27.02.2020

Փետրվարի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Սևան» երիտասարդական ակումբի նախագահ Գոհար Մնացականյանին, ով ղեկավարում է նաև «Սևան» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի աշխատանքները: Արդեն 6-րդ տարին է, ինչ այդ փառատոնն անցկացվում է Սևանում և ունի «Շնորհակալություն Սևան» ուղերձ-կարգախոսը, տեղեկացրեց Գոհար Մնացականյանը: Նրա խոսքով փառատոնը նաև լավագույն առիթ է՝ բարձրաձայնելու մարզին բնորոշ կարևորագույն մեկ խնդիր և հանրության ուշադրությունը հրավիրել այդ խնդրի արդյունավետ լուծմանը: «Սևան» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի գրասենյակն ամեն տարի Հայաստանից, Արցախից, Ջավախքից և աշխարհի տարբեր երկրներից ընդունում է տարբեր երաժշտական խմբերի մասնակցության ավելի քան 60 հայտ, որից, համաձայն փառատոնի գեղարվեստական խորհրդի կողմից սահմանված չափորոշիչների, ընտրվում և փառատոնին մասնակցում են 16-ը: 2020 թվականի հայտերի ներկայացման փուլն արդեն մեկնարկել է:
Որպես համագործակից կողմեր՝ հանդիպման ընթացքում մարզպետը և փառատոնի ղեկավարը քննարկեցին 2020 թվականի օգոստոսի 1-2-ը Սևանում անցկացվելիք «Սևան» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի նախապատրաստական և կազմակերպչական բնույթի մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերն անդրադարձան փառատոնի անցկացման համար մարզպետարանի կողմից տրամադրվող համաֆինանսավորման, «Լավաշի» և «Սևան» միջազգային երաժշտական փառատոնի համատեղելիության, այլ գերատեսչությունների հետ աշխատելու և նրանցից աջակցություն ակնկալելու, տեսահոլովակների պատրաստման, փառատոնի բեմի հարակից տարածքի բարեկարգման և կազմակերպչական բնույթի այլ հարցերի: Գնել Սանոսյանը պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել փառատոնի նախապատրաստական և կազմակերպչական բնույթի մի շարք հարցերում և նշեց, որ ընթացիկ հանդիպումների միջոցով հնարավոր կլինի կարգավորել բոլոր ի հայտ եկող խնդիրները:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11