Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի համայնքները կներկայացնեն ՏԻՄ գործունեության հաշվետվություններ

27.02.2020

Համաձայն ՀՀ ՏԻՄ մասին օրենքի 59-րդ հոդված 7-րդ կետի, համայնքի ղեկավարը ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը համայնքի ավագանու, իր գործունեության և համայնքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են համայնքային պաշտոնական կայքերում:
Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին մարզի 57 համայնքների ղեկավարները հանդես կգան 2019 թվականի տարեկան գործունեության հաշվետվությամբ: Մարզի քաղաքային և գյուղական խոշոր համայնքներում հաշվետվությունները կլսի Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, իսկ մնացած համայնքներում՝ մարզպետի տեղակալը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
ՏԻՄ գործունեության հաշվետվության մեկնարկը տրվել է փետրվարի 26-ին՝ Կարմիրգյուղ համայնքից: Հաշվետվությունը ներկայացվել է համայնքի ավագանուն, համայնքային ենթակայության հիմնարկների, համայնքի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներին, համայնքի բնակիչներին: Հաշվետվությունը լսել է Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:50:55