Նորություններ
Գեղարքունիքի մարզի համայնքները կներկայացնեն ՏԻՄ գործունեության հաշվետվություններ
27.02.2020
 
				Համաձայն  ՀՀ  ՏԻՄ  մասին օրենքի  59-րդ հոդված 7-րդ կետի,  համայնքի  ղեկավարը   ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը  համայնքի ավագանու, իր գործունեության և համայնքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին:  Այդ հաշվետվությունները տեղադրվում են համայնքային պաշտոնական կայքերում: 
Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին մարզի 57 համայնքների ղեկավարները հանդես կգան  2019 թվականի տարեկան  գործունեության հաշվետվությամբ: Մարզի քաղաքային և գյուղական խոշոր համայնքներում հաշվետվությունները կլսի  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, իսկ մնացած   համայնքներում՝  մարզպետի տեղակալը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
ՏԻՄ գործունեության հաշվետվության մեկնարկը տրվել է փետրվարի 26-ին՝ Կարմիրգյուղ համայնքից: Հաշվետվությունը ներկայացվել է   համայնքի ավագանուն, համայնքային ենթակայության հիմնարկների, համայնքի հանրակրթական դպրոցների  ներկայացուցիչներին, համայնքի բնակիչներին: Հաշվետվությունը լսել է  Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյանը: 
 


