Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այս տարի ավելացել է բարերարների մասնակցությունը համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին

24.02.2020

Գեղարքունիքի մարզում 2020 թվականին ավելացել է այն բարերարների թիվը, ովքեր ցանկացել են ներդրումներ կատարել իրենց համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ուղղությամբ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հավաստմամբ՝ եթե 2018 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերում բարերարների մասնակցությունը եղել է 8 միլիոն, 2019 թվականին ՝ 36 միլիոն դրամի չափով, ապա 2020 թվականին այն կհասնի շուրջ 225 միլիոն դրամի: Ամենախոշոր ներդրումը բարերարի կողմից կլինի Ծաղկունք համայնքում, §Դար¦ հիմնադրամի կողմից, 130 միլիոն դրամի չափով: Այստեղ բարերարը մասնակցություն կունենա սուբվենցիոն երկու ծրագրերում՝ համայնքային կենտրոնի կառուցում եւ կենտրոնական հրապարակի բարեկարգում, ճաշարանային մասնաշենքի կապիտալ վերանորոգում: Բարերարի կողմից 18 միլիոն 141 հազար դրամ հատկացվելու է Նորատուսի արվեստի դպրոցի հիմնանորոգմանը: Բարերարների տրամադրած միջոցներով ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն Երանոսում՝ 17 միլիոն 125 հազար դրամի չափով, Ծակքարում՝ 15 միլիոն դրամի չափով, Սարուխանում՝ 7 միլիոն դրամի չափով, Գանձակում՝ 9 միլիոն 700 հազար դրամի չափով եւ Լանջաղբյուրում՝ 900 հազար դրամի չափով:Վերին Գետաշենի մանկական խաղահրապարակի կառուցմանը բարերարը կմասնակցի 9 միլիոն 25 հազար , Նորակերտի մանկապարտեզի տանիքի վերանորոգմանը՝ 1 միլիոն 430 հազար դրամի չափով, Սեւան քաղաքի Խաչատրյան-14 բազմաբնակարան շենքի էներգաարդյունավետության բարձրացմանը՝ 14 միլիոն 626 հազար դրամի չափով:  «Բարերարների նման ակտիվությունը փաստում է, որ գնալով մեր մարզը ներկայացնող գործարարների մոտ մեծանում ու ամրապնդվում է վստահությունը պետության նկատմամբ, ինչը մեզ էլ է ոգեւորում: Համոզված եմ, որ մոտակա տարիներին կունենանք բարերարների ավելի շատ մասնակցություն սուբվենցիոն ու այլ կարգի ծրագրերում: Կարեւորը վստահության այն մթնոլորտն է , որն արդեն կայանում ու զարգանում է մեր մարզում: Այս օրինակները վարակիչ կլինեն նաեւ մյուս համայնքների համար »,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-15 16:54:30